Բնավ պատահական չէ, որ Եվրասիական տնտեսական միության՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսված գագաթաժողովից առաջ, Մինսկ է ժամանում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Սպասվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրելու է ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը:
Թերևս, այս անգամ էլ Իլհամ Ալիևը նամակ է գրել իր ընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով ՙՙսյուրպիզ՚՚ է մատուցելու Սերժ Սարգսյանին:

 

 


Ղազախստանն ու Բելառուսն, ըստ երևույթին, այս անգամ չեն կարող կանխել Սարգսյանի կողմից պայմանագրի ստորագրումը, բայց կարող են այդ ստորագրությունը հարամել՝ հերթական անգամ հշեցնելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև մաքսակետ պետք է լինի:
Այդ ՙՙտճհաճությունը՚՚ Պուտինը չլսելու է տալու, իսկ Սարգսյանը՝ չգիտեմ:
Համենայն դեպս, այս անգամ ծիծաղելի կլինի, որ ՙՙտհաճության՚՚ պատասխանը հնչեցվի Ծաղկաձորում, ասենք, ՀՀԿ Կանանց խորհրդ հետ նախագահի հանդիպման ժամանակ:

 

 

Սուրեն Սուրենյանց