ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հստակ պարզաբանել է աղանդների, գեյ-ակումբերի խնդիրը: Ինձ թվում է, մենք նրա մտքերը չենք խեղաթյուրել: Բոլոր դեպքերում՝ որքան էլ անձամբ ինձ համար այդ գնահատականներնան ընդունելի են, դրանք անպայման պետք է հնչեն:

«Նրանք, ովքեր փորձում են խեղաթյուրել, ովքեր փորձում են պրովոկացիա անել կամ փորձում են տեսնել իրենց համար ցանկալի խոսքեր, դրանք ուրեմն սովորական վարձու պրովոկատորներ են, փողը տված է՝ հաչում են: Ես ասել եմ՝ Րաֆֆիի ընտրազանգվածում կա 3 շերտ. մի շերտը այն մարդիկ են, ովքեր լիբերալ գաղափարախոսության կողմնակիցներն են, կան մարդիկ, ովքեր կատարում են հրամաններ և այդ հրամաններով են առաջնորդվում, մարդիկ էլ կան, ովքեր դառնացած են իշխանություններից, և իրենց դառնությունն արտահայտում են քվեարկելով, ըստ էության, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմ, այլ՝ իշխանությունների. նրանք դեմ քվեարկող զանգվածն են: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս, թող խնդիրն իր մեջ տեսնի: Իհարկե, ես ասել եմ՝ այդ քվեարկողների մեջ կան նաև մարդիկ՝ աղանդավորական կամ սեռական փոքրամասնություններ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է փոքրամասնությունների իրավունքների մասին: Կան մարդիկ, ովքեր երազում են, որ Հայաստանում լինեն գեյ ակումբներ, կան մարդիկ, ովքեր երազում են՝ Հայաստանում լինի տոտալիտար աղանդների մեծամասնություն, հայ առաքելական եկեղեցին դառնա փոքրամասնություն. դրանք աղանդավորներն են, դրանք այն մարդիկ են, ովքեր չեն ուզում ապրել ազգային ավանդական արժեքներով, այդ մարդիկ նույնպես քվեարկել են հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծրագրային դրույթներում ասել է և բազմիցս կրկնել է, որ նա պաշտպանում է փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում: Բացի դրանից, այն մարդիկ, ովքեր կողմնակից են եղել Ծոմակի ակումբին, գնացել են պաշտպանել են այն, մարդիկ արտահայտվել են, որ Ծոմակի որջի՝ միասեռականների ակումբի դեմ կատարած քայլը ֆաշիզմ է, նացիզմ է, դրանց մեջ էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պաշտպանել է այդ ակումբի գոյության իրավունքը»:

Կից նյութն՝ այստեղ: