Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքվում է երեկ այդքան մեծ աղմուկ բարձրացրած լուրը, թե Բաբուխանյանը Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված մարդիկ հոմոսեքսուալներ են, աղանդավորներ և անգիտակից։ Մեջբերում եմ հայտարարության տեքստը.

ՍԻՄ լրատվական ծառայությունը տարածել է հերքում, առ այն, որ ֆեյսբուքում եւ որոշ լրատվամիջոցներում հրապարակված այն սադրիչ հայտարարությունները, թե այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կիսում է այն կարծիքը, որ Ր. Հովհաննիսյանին ձայն են տվել անգիտակից մարդիկ, իսկ այդ հարցին պատգամավորը իբրեւ թե պատասխանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն են տվել միայն հոմոսեքսուալիստները, աղանդավորները եւ անգիտակից մարդիկ: Սա ամբողջությամբ հերյուրանք է: Նշենք, որ սա սովորական սադրանք է եւ էժանագին ապատեղեկատվություն, եւ այն լրատվամիջոցները որոնք տիրաժավորել էին ֆեյսբուքյան այդ ապատեղեկատռվությունը, արդեն իսկ ներողություն են խնդրել եւ հերքել են այն: Իրականում Հ. Բաբուխանյանը ոչ միայն չի ասել նման խոսք, ոչ միայն չի կիսել այն կարծիքը, թե միայն անգիտակից մարդիկ են ձայն տվել Ր Հովհաննիսյանին, այլ նշել է, որ շատերը գիտակցաբար այդպես են վարվել իշխանություններին ընդդեմ քվեարկելու համար:

ՍԻՄ լրատվական ծառայություն