Անսե Սուր դ'Արժանն աշխարհի «ամենաֆոտոգենիկ» լողափների վարկանիշում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երկիր մոլորակի վրա այս դրախտը գտնվում է Լա-Դիգ կղզում, որն իր հերթին մտնում է Սեյշելյան կղզիների կազմի մեջ: Տաք և թափանցիկ ջուրը, սպիտակ ավազը, հսկայական քարերը և կանաչ արմավենիները ստեղծում են սքանչելի պատկեր: Տեղին է նշել, որ այստեղ մեծ ալիքներ չեն լինում, քանի որ լողափը պաշտպանված է ստորջրյա ժայռերով: