Իոլանդական ազնվական տոհմից սերող (մայրական կողմը բնիկ սեբաստացի հայեր են) անվանի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչը (1862 - 1913) Հայաստան կատարած երկու այցելությունների (1893-1894, 1898) ժամանակ հավաքած նյութերի հիման վրա 1901թ. գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան. ուղեւորություններ ու ուսումնասիրություններ» աշխատությունը (հայերեն համառոտ թարգմանությունը՝ Լեւոն Լարենցի, 1913թ., Կ. Պոլիս), որը կազմված է երկու հատորից «Ռուսահայաստան» ու «Տաճկահայաստան»։ Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ, ինչպես նաեւ վիճակագրական նյութեր։