Հիլարի Քլինթոն


2009թ.-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները տեղ են զբաղեցրել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «Բարդ ընտրություններ» հուշերի գրքում: Տեղեկացնում է Hurriyet-ը:


Քլինթոնը գրում է. «Հաջորդ օրը՝ կեսօրին, ես դուրս եկա հյուրանոցից և ճանապարհ ընկա դեպի Ցյուրիխի համալսարան արարողության համար: Բայց խնդիր էր առաջացել: Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի նախարարը, համառում էր:

Նա անհանգստանում էր ստորագրման արարողության համար նախատեսված Դավութօղլուի ելույթի համար և հանկարծ հրաժարվում է դուրս գալ հյուրանոցից: Կարծես ամիսների մանրակրկիտ բանակցությունները հօդս էին ցնդում»,- հիշում է Քլինթոնը՝ ավելացնելով, որ իրեն հաջողվել է համոզել,- կողմերը համաձայնեցին ստորագրել և առանց ելույթ ունենալու հեռանալ»:

 

 

Սանասար Կարապետյան