Կառավարության նիստերի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաճախ է դիտողություններ անում նախարարներին՝ խոսելու համար:


Պրակտիկան ցույց է տվել, որ այդ դիտողություններն անշառ չեն ու ներիշխանական հակասությունների դրսևորում են:


Այսօր ՙՙչարաճճի աշակերտի՚՚ կարգավիճակում հայտնվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:


«Դավի՛թ, ինձ հետ հավասար մի խոսիր, այ քեզ բան»,-ասել է վարչապետը:


Քաղաքական կուլիսներում խոսում են այն մասին, որ Հարությունյանն երկար ժամանակ է՝ ինքնուրույն գիծ է վարում, այսպես կոչված, ՙՙայլընտրանքային վարչապետ՚՚ է՝ հատկապես միջազգային կառույցների հետ հարաբերություններում:


Սա էլ դարձել է Արգամիչի նոր դիտողության առիթը...

 

 

 Սուրեն Սուրենյանց