1. Թեզ գրելու առաջին առավելությունը սեփական գիտահետազոտական աշխատանքն ունենալու հաճույքն է:


2. Պրպտողական, հետազոտական նախնական աշխատանքը հավեսա... էնքան բաներ ես իմանում, որ մտքովդ կարողա չի էլ անցել:


3. Փաստերին սկսում ես նայել գիտության աչքով ու գիտական բնորոշում տալ:


4. Եթե ճիշտ ես սկսում, բնականաբար ճիշտ ընթացք էլ ունենում է:


5. Քանի որ մեծածավալ աշխատանք է, թելը հեշտ է կորցնել, եթե համապատասխան գրառումներ չես արել:


6. Մեծածավալ գրքեր ես փնտրում, այցելում ես գրադարաններ, կարդում ես այլ գրականություն:


7. Եթե չունես, ձեռք ես բերում պատասխանատվության զգացում ոչ միայն անձիդ, այլև դասախոսիդ անձի հանդեպ:


8. Եթե բախտդ իրոք բերի, ղեկավարդ ամեն կերպով կաջակցի քեզ (իմ բախտը բերելա )


9. Համակարգիչը կսկսի աշխատել ոչ միայն սոցիալական կայքերում քարշ գալու, այլ որոնողական աշխատանք տանելու, ինֆորմացիա ստանալու համար:


10. Երկու տարվա ընթացքում թեզից բացի ուրիշ բան աչքիդ չի գալիս, համ էլ վախենում ես


11. Թեզդ գրելու ընթացքում ինչ միտք ասես գլխիդ չի գալիս... մի բառ ես գրում ու մտածում' այ, հենց սա էլ արժի ուսումնասիրել ու ներառել:


12. իսկական Տանջանք է, երբ թեզիդ թեման երբևէ գիտականորեն ուսումնասիրված չի: Այսինքն, քոփի փեյսթ տարբերակն էս անգամ պիտի բացառվի: Ամեն բան ինքնուրույն...

 

Մի խոսքով, հաջողություն բոլորիս թեզի ավարտման ու պաշտպանության առթիվ... Տեսնենք' ինչ կլինի...

 

 

Երանուհի Ֆահրադյան