Առայժմ կարելի է միայն մի բան արձանագրել՝ ոչ մի նոր գաղափար կամ փաստարկ ԱՀ, ՀՀ և ՌԴ նախագահները շրջանառության մեջ չդրեցին: Կողմերը կրկնեցին իրենց վաղեմի փաստարկները և նրանց հայտարարությունները վկայում են, որ դիրքորոշումների մերձեցում տեղի չի ունեցել:

 

Կա երկու ընդգծված, աչքի ընկնող հանգամանք՝ նախ շեշտադրվեց Ռուսաստանի, հետևաբար նաև անձնապես նախագահ Պւտինի հատուկ դերը՝ կարգավորման հաջող ընթացքը ապահովելու համատեքստում, ապա նաև այն, որ հակամարտության կողմերից երկուսի ղեկավարներն իրենց հավատարմությունը հավաստեցին խնդիրը խաղաղ միջոցներով կարգավորելու սկզբունքին: Ուրիշ ոչինչ:

 

 

Արման Մելիքյան