Շատ հարգելի ընգեր Փոլ Գոբլ ջան։ Բա մենք քո չափ չենք հասկանում ով է Ռուսաստանը ու դու պիտի մեզ ուսուցանես հա՞ այդ դասը։ Չեղավ, ընգեր ջան։ Մենք քեզանից երեք հարյուր տարի ավել ենք ճանաչում Ռուսաստանին ու գիտենք ինչը ինչոց է։ Եթե այդքան մտահոգ ես մեր այսօրվա վիճակով ընգեր ջան, ապա ԱՄՆ հատուկ նշանակության ծովային հետևակի կոտիկներից մի երկու դիվիզիա բեր ու կանգնեցրու Հայաստան-Թուրքիա-Ադեբեջան սահմանի վրա, տարեկան էլ չեմ ասում Իսրայելի չափ 15-20 միլիարդ, այլ մի երկու միլիարդ էլ փող տուր որ մի քիչ շունչներս տեղը գա։

 

Տես էլ Ռուսաստանին բանի տեղ կգցենք թե չէ։ Էն հայտնի անեկդոտի նման ընգեր ջան դուք մենակ ասում եք։ Հրեն էն խեղճ Ուկրաինային ոտի հանեցիք ու հիմա բրախել եք, գոնե մի երկու միլիարդ էլ չտվեցիք։ Հիմի եկել մեզ ես ուզում դիվադադար անես։
Այդ երբ կոնկրետ ու հիմնավոր մի բան առաջարկեցիր որ մենք էլ ռուսի պոչից կպած մնացինք ու ձեզ բանի տեղ չգցեցինք։
Ախր տենց օդի մեջ խոսելով չի է այ հարգելի ընգեր Փոլ Գոբլ ջան։

 

 

Համլետ Աբրահամյան