ԱԺ վեց խմբակցությունների՝ ԼՂ խնդրով հրապարակած միասնական հայտարարությունը քաղաքական նոր մշակույթի ձևավորման հիմքեր է ստեղծում:
Ներքաղաքական հարցերում դժվար է ենթադրել, որևէ փաստաթուղթ, որի տակ տեսնենք, օրինակ, ՀՀԿ ու ՀԱԿ-ի ներկայացուցիչների ստորագրությունը:

 


Եվ դա բնական է. կուսակցություններն, առաջին հերթին, նրա համար են, որպեսզի պայքարեն իշխանության հասնելու համար ու տարօրինակ կլինի համերաշխություները ներքին հարցերում:
Կուսակցություններն, անշուշտ, կարող են տարբեր դիրքորոշումներ ունենալ նաև արտաքին քաղաքականության հարցերում:

 


Օրինակ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ են Հայաստանի եվրասիական, իսկ ՙՙԺառանգությունը՚՚ եվրոպական ինտեգրմանը:
Սակայն շատ կարևոր է, որ երկրի հիմնական քաղաքական ուժերը համերաշխ լինեն, երբ արտաքին վտանգ կա, որովհետև դրա առկայության պարագայում երկրորդական է դառնում իշխանություն կամ ընդդիմություն լինելը:

 


Երբ տունն այրվում է, բոլորը մտածում են հրդեհը մարելու ու ոչ թե յուրաքանչյուրն իր գույքը փրկելու մասին:
Երեկ մեր խոհրդարանական ուժերն ապացուցեցին, որ հասել են զարգացման մի որակի, երբ մասնավոր շահերը կարողանում են ստորդասել ազգային խնդիրներին:
Այս հանգամանքն ուրախացնող ու ոգևորիչ է:

 

 

Սուրեն Սուրենյանց