Կարծում եմ՝ հատկապես այս օրերին չարժե ստատուսներով ու հոդվածներով ոչ կանխատեսել Ադրբեջանի կործանումը, ոչ էլ՝ Հայաստանը խուճապի մեջ պահել. երկուսն էլ անօգուտ ու անիրատեսական բաներ են.առաջինը իլյուզիա է, երկրորդը՝ բարոյահոգեբանական ճգնաժամ: Իլյուզիան ջարդում է քաղաքական ռացիոնալիզմը, խնդիրը բացահայտելու, այլընտրանքներ մշակելու ու ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը, հասարակությանը դարձնում է անադեկվատ զանգված: Նույնը վերաբերում է նաև խուճապին. դա ամբոխային հոգեբանություն է, որին բնորոշ է իռացիոնալիզմը: Պետք է սթափ դատել, հատկապես հիմա: «Ինֆորմացիոն լիբերտարիզմը» երբեմն սխալ տեղեր է ուղենշում: Ադրբեջանական սահմանային սադրանքներին հայկական Զինված ուժերը տալիս են համարժեք պատասխան. սա է պրոֆեսիոնալիզմը, որի համար պետք է ապահովել պրոֆեսիոնալ ինֆորմացիոն դիրքավորում:

 

 

Արման Սահակյան