Շատ հետաքրքիր ազգ ենք, խիստ տարբեր ենք, երբ դրսում ենք և լրիվ այլ ենք, երբ Հայաստանում ենք. Այսօր ընկերոջս հետ էի խոսում, ում եղբայրն ընտանիքով ապրում է Իսրայելում: Ասում է, որ այնտեղ իսկական պատերազմ է, ամեն օր օդային տագնապ է հնչում և մարդիկ հավաքվում են շենքերի շքամուտքերում, մինչև անցնում է վտանգը, ընկերոջս եղբոր որդին ծառայում է Իսրայելի պաշտպանության բանակում և այս օրերին մասնակցում է արևելյան ափին իրականացվող ռազմական գործողություններին, ասում է, որ ինքն է ընտրել բանակ գնալու և առաջին գծում լինելու որոշումը, քանզի Իսրայելում առանց բանակ ծառայելու առաջխաղացում չես կարող ունենալ:

 

Այս պատմության ընթացքում մտքիս մի հարց առաջացավ՝ ինչու հայ մայրերը ցավագին են ընդունում երբ իրենց որդիները ծառայում են հայոց սահմաններին և նորմալ են վերաբերում, երբ իրենց որդիները ծառայում են Իսրայելի, ՌԴ ի, Ուկրաինայի, ԱՄՆ ի, Ֆրանսիայի և այլ պետությունների բանակներում, Ինչու են հայ ծնողները Հայաստանում անում ամեն ինչ, որպեսզի իրենց զավակները խուսափեն պարտադիր ժամկետային զինծառայությունից, կամ սահման պահելուց, բայց դրսում այդպիսին չեն? Տարօրինակ է չէ? Իհարկե պատճառներից մեկն այն է, որ ծառայում են հիմնականում միջին և միջինից ցածր խավի երեխաները և Հայաստանում իսկապես չկա արդարություն, բայց խնդիրը միայն այստեղ չէ:

 

 

Զոհրապ Եգանյան