Երբ քաղաքական ասպարեզ են իջնում խարիզմատիկ բռնակալներ, փոխվում է պատմության ընթացքը, դժբախտանում են նրանցից կախման մեջ գտնվող միլիոնավոր մարդիկ: Այդ բռնակալները գրեթե առանց բացառության նման են մեկմեկու, նման են նրանց իղձերն ու նպատակները, անգամ, եթե նրանք ապրում և գործում են տարբեր աշխարհամասերում:

 


Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին և՛ Ստալինը, և՛ Հիտլերը նույն գաղափարներով էին հանդես գալիս աշխատավոր ժողովրդի անունից: Երկու երկրներն էլ իրենց անվանում էին սոցիալիստական: Երկու երկրներում էլ հաստատված էր մեկ քաղաքական կուսակցության դիկտատուրա:

 

Երկու երկրներն էլ, որտեղ բացարձակապես բացակայում էին դեմոկրատական ինստիտուտները, պատված էին համակենտրոնացման ճամբարների ցանցով. Օսվինցիմը և Բուխենվալդը սարքված էին ԳՈՒԼԱԳ-ների օրինակով: Վերջապես երկու երկրների բռնապետ-լիդերները ձգտում էին էքսպանսիայի և համաշխարհային տիրապետության:

 

 

Սանասար Կարապետյան