18-55 տարեկան հետերոսեքսուալ կանանց ու տղամարդկանց մեծամասնությունը հանգստավայրում սիրավեպ է ունեցել: Այդ մասին է վկայում բրիտանացի հետազոտողների ուսումնասիրությունը:

 

Հարցված տղամարդկանց ու կանանց 75 %-ը նշել է, որ ամառային արձակուրդի ընթացքում ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել, հետևաբար՝ 25 %-ը նման փորձ դեռ չունի: Ընդ որում, կանանց 25 %-ը և տղամարդկանց 35 %-ը հայտարարել է, որ շարունակել են հանդիպել իրենց նոր ծանոթների հետ նաև արձակուրդից հետո, իսկ կանանց 10 %-ը և տղամարդկանց 15 %-ը խոստովանել են, որ իրենց «արձակուրդային» զուգընկերոջ հետ ընտանիք են կազմել: