7:1 հաշվով թխվածքաբլիթներ՝ Յուրգեն Կլինսմանի հացի փռում
ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը պատմել է, որ իր ընտանեկան հացի փուռը պատրաստել է հատուկ թխվածքաբլիթներ՝ նվիրված Բրազիլիա – Գերմանիա (1:7) ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղին:

 

«Շտուտգարտում գտնվող մեր հացի փուռը դիպավ հենց նշանակետին»,- թվիթերյան էջում գրել է գերմանացի մասնագետը՝ տեղադրելով լուսանկար:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Բրազիլիայի հավաքականը կրեց ամենախոշոր պարտությունը պատմության մեջ: Բրազիլացիները 6 գոլի տարբերությամբ պարտվել էր միայն մեկ անգամ՝ 1920-ին Հարավային Ամերիկայի Գավաթում 6 անպատասխան գոլ բաց թողնելով Ուրուգվայի հավաքականից  

 

 

Ֆուտբոլային հասարակություն