Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը(համաձայնագրի քաղաքական մասն Ուկրաինան ստորագրել էր դեռ մարտ ամսին)։


Վրաստանն ու Մոլդովան ևս ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում է ԵՄ-ի ազատ առևտրային գոտուն անդամակցություն։


Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոլդովայի կողմից՝ վարչապետ Յուրի Լյանկեն։


Սա անշուշտ, պատմական իրադարաձություն է. որը շրջադարձային կարող է լինել հետխորհրդային տարածքի զարգացումների համատեքստում:


Մերձբալթյան երկրներից հետո՝ հետխորհրդային ևս երեք պետություն կատարեցին աշխարհաղաքական, արժեհամակարգային ընտրություն՝ իրենց դուրս դնելով ռուսական ազդեցության գոտւց:


Երեք երկրներն էլ, անշուշտ, ունեն պրոբլեմներ, տարածքային խնդիրներ, որոնք բոլորն էլ կապված են Ռուսաստանի հետ:


2008-ի ռուս-վրացական պատերազմն ու Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ՙՙռուսակակացումը՚՚, Ղրիմի միացումը Ռուսաստանին՝ այս իրադարձությունները նվազագույնի հսացրեցին Մոսկվայի ազդեցությունը Թբիլիսիի, Կիևի, Քիշնևի վրա՝ արագացնելով Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի եվրաինտեգրումը:


Վրաստանն անցել է բարեփոխումների ՙՙառաջին սերունդը՚՚ ու հիմա պետք է անշրձելի դարձնի ժողովրդավարական բարեփոխումները:


Ուկրաիան դեռևս ունի պետության ինստիտուցիոնալ կայացվածությունն ապացուցելու խնդիր. անհրաժեշտ է գտնել բանաձև, որը կապահովի այդ երկրի արևմուտքի ու աևելքի միասնականությունն ու ներդաշնակությունը:


Մոլդովան պետք է կարողանա հաղթահարել չպակասող կոռուպցիան, ինչպես նաև իր հասարակությանը համոզի եվրաինտեգրացիայի առավելություններն, որովհետև այդ երկրում առկա է բավականին ուժեղ ռուսամետ ընդդիմություն:
Մի խոսքով՝ այսօրվ պատմական իրադարձությունն ընդամենը սկիզբ է՝ երկար ճանապարհի մեկնարկ....

 

 

Սուրեն Սուրենյանց