Որ մեկն ասեմ, որ մեկը... Երևի Շանթ Հարությունյանը ավելի ծանր հանցանք է կատարել, քան նրանք, ովքեր ամեն օր մարդ են սպանում, ամեն օր զբաղված են թալանով... վախի մթնոլորտ ստեղծելով... Գյումրու դեպքն ասեմ, հտ Հայկոյի դեպքն ասեմ, թե՞ վերնիսաժի դեպի մասին խոսեմ, լիսկայի հանցավոր ազգուտակի՞, թե՞ երեկ տեղի ունեցածի մասին հիշեցնեմ, որ 22-ամյա Ալեքսանյանին դանակահարեցին ու հիմա ինչ-որ հետախուզման մեջ է գտնվում այն անձը, ում կասկածում են, դեռ կասկածում են, այո՛... հանցավոր երկրում ենք ապրում ու գիտեք ինչն է ահավոր, երբ մարդիկ վախենում են ու չեն ասում այն մարդու անունը, ով իրական մեղավորն է... Այսինքն մենք նաև թույլ ենք տալիս, որ խուժանը բազմանա... Այսինքն, եթե սպանողը, վիրավորողը, գողացողն ու ավազակը իշխանության վերնախավի հետ սերտ կապերի մեջ է, ուրեմն ամեն բան կարելի է ջրել, անցնել, թողնել ազատության մեջ ավազակին, որ էլի ու էլի շատ դեպքերի «հերոս» դառնա, հետո էլ կպարգևատրեն այդ խուժաններին, կվերջանա, կգնա, կամ էլ լավագույն դեպքում արձան կանգնեցնեն խուժանի, այո՛, խուժանի արձան...

Սա Հայաստանն է, այստեղ դու վիրավոր ես... անպաշտպան, անազատության մեջ, մի կերպ գոյությունդ քարշ տվո՞ղ... սա ի՞նչ տրամաբանություն է, էս ի՞նչ ավազակների ոհմակ է լցվել ու գնալով արմատավորվում է...

 

 

Արթուր Հայրապետյան