Խանդ։ Գուցե պարզ բառ է, բայց ոչ իր նշանակությամբ։ Խանդի զգացողությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով և դա բնական երևույթ է, սակայն կարող է դառնալ անկառավարելի, եթե չկարողանանք հնազանդեցնել այն։ Իսկ խանդը կառավարելու համար նախ պետք է հասկանալ, թե որտեղից է այն գալիս։ Միշտ էլ խանդի առաջացման համար պատճառ է լինում, և հենց հասկանաք այդ պատճառը՝ հեշտ կլինի կառավարել այն։ 

 

Երբ խանդի զգացողությունը սկսում է առաջանալ, հասկանալի է միայն, որ ԱՅԴՊԵ՛Ս եք զգում։ Հենց այդտեղ էլ պետք է կանգ առնե։ Դժվար կլինի հիշել, բայց դու պետք է կանգ առնես ամեն անգամ խանդ զգալուց ու հարցնես ինքդ քեզ, թե ինչու ես դա զգում։ Արդյո՞ք դա որևէ կապ ունի քո ինքնագանահատականի հետ կամ գուցե զուգընկե՞րդ է առիթ տվել խանդելու։ Ի դեպ, խանդը շատ մեծ ազդեցություն է թողնում ինքնագնահատականի իջեցման վրա։ Այսպիսով, կարևոր չէ, թե ինչն է խանդի առաջացման պատճառը, կարևոր է հաղթահարել այն, որպեսզի վատ ազդցություն չթողնի ինքնագնահատականիդ վրա։

 

Այն ժամանակ, երբ հասկանաս թե որոնք են քո խանդի պատճառնրը, անհրաժեշտ կլինի հասկանալ, թե ինչու է առաջանում այդ զգացողությունը։

 

Օրինակ, եթե հասկացել ես, որ խանդում ես, երբ քո զուգընկերը (–ուհին) զրուցում է հակառակ սեռի ներկայացուցչի հետ, փորձի՛ր հասկանալ՝ ԻՆՉՈՒ՞ է դա քեզ մոտ նման զգացողություն առաջացնում։ Միգուցե քեզ հետ արդեն պատահել է նույն բանը նախկին հարաբերությունների ժամանա՞կ կամ էլ պատճառը քեզ խաբված զգա՞լն է…

 

Եթե հարցը վախի մեջ է, ապա որտեղի՞ց է գալիս դա։ Մի՞թե քո ինքնագնահատականն ավելի ցածր է, քան կարծում էիր։ Ինչպես տեսնում ես նմանատիպ հարցերի շարք կա, որոնց պատասխանները գտնելու շնորհիվ միայն կկարողանաս հաղթահարել խանդի զգացողությունը։ Ամենակարևորը՝ պետք է նախ ԸՆԴՈՒՆԵԼ դա, որպեսզի հետո կարողանաս հաջողությամբ ազատվել։

 

Երբ հայտնի է խանդի առաջացման պատճառը, ավելի հեշտ է դառնում դրանից ազատվելը։ Եթէ պատճառը զուգընկերդ է, ապա անհրաժեշտ է շատ լուրջ խոսակցություն ունենալ նրա հետ։ Եվ, ընդհանրապես, պետք չէ վատ զգալ կամ վախենալ խանդի զգացողությունից։ Դու իրավունք ունես զգացմունքնրդ արտահայտելու։

 

Նույնիսկ կարող ես փորձել խոսել ինքդ քեզ հետ՝ փնտրելով եղանակներ քո սիրո ամրապնդման համար. այդպիսով ավելի ինքնավստահ կդառնաս և պատրաստ կլինես քո խանդի դեմ պայքրին։ Խանդից ազատվելը ժամանակատար գործընթաց է։ Դա կախված է իրավիճակից ու պատճառներից։ Հեշտ կլինի, եթե զուգընկերոջդ հետ գտնես այդ հարցի լուծման ընդհանուր եզրեր։

 

Կա խանդի մեկ այլ տեսակ՝ կանանց միջև։ Երբ այդ զգացողությունն ունենում են՝ տեսնելով դիմացինի հաջողությունները։ Սրա դեմ պետք է պայքարել՝ փոխելով ապրելակերպը։ Արա՛ այն, ինչը քեզ հաճույք կպատճառի, վստահություն կներշնչի։

 

Խանդից ազատվելու համար քեզ անհրաժեշտ կլինի հիշել հետևյալ մի քանի կետերը՝

 

Ընդունի՛ր քո խանդը

 

• Հարցրու՛ ինքդ քեզ, թե որտեղից է այն գալիս: Պարզի՛ր, թե ինչու է դա խանդ առաջացնում քեզ մոտ:

 

• Ապրելակերպում փոփոխություններ մտցրու՛:

 

• Փորձի՛ր միավորել խանդը ավելի բանական զգացողության հետ։

 

Եթե այս կետերը հիշես և կարողանաս հետևել դրանց, կսովորես կառավարել խանդդ։ Ամենակարևորը այդ բոլոր կետերը գործնականում օգտագործելն է։ Այդպես քիչ-քիչ կսովորես ազատվել այս սթրեսային զգացողությունից։ Հիշիր, որ այն մարդիկ ովքեր կառավարում են իրենց զգացմունքները, զերծ են մնում անցանկալի իրավիճակներից։ Վերջիվերջո դու ժամանակդ կծախսես առավել կարևոր հարցերի վրա, և դա կօգնի լավ հարաբերությւններ ստեղծել ու ճիշտ լուծումներ գտնե։