ՀՀ կրթական համակարգը հնարավոր չէ վերափոխել, վերաձևել եվրոպականի՝ առանց տեղային որոշ յուրահատկություններ հաշվի առնելու: Հաշվի առնելով՝ առավել ևս:

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի հիմնական պրոբլեմները միջնակարգ կրթության համակարգում են: Դրանք են՝ լեզուների իմացության, գրականության հետ աշխատանքի, կրթության արժևորման, ինքնակրթվելու սովորության, հետաքրքրությունների ձևավորման, աշխարհայացքային կողմնորոշման հետ կապված պրոբլեմները, որոնք չլուծված ձևով ուսանողը բերում է դպրոցից ԲՈւՀ:

Որոշ պրոբլեմներ էլ գտնվում են ավելի լայն՝ հասարակական հարաբերությունների համակարգում, և կապված են տարածված և տարածվող արժեքների հետ, երկրի տեխնոլոգիական զարգացման հետ, իրենց ապագայի մասին մարդկանց պատկերացումների հետ, և այլն:

Որոշ պրոբլեմներ էլ կապված են ուսանողների ընտանիքների հետ:
Բայց այս բոլոր պրոբլեմներից, որոնցից տուժում է բարձրագույն կրթության համակարգը, ամենալուծելին միջնակարդ կրթության համակարգում ծվարած հիմնահարցերն են:

 

Մովսես Դեմիրչյան