Ինչպե՞ս են առաջացել մանեկենները
Առանց մանեկենների այժմ դժվար է ներկայացնել յուրաքանչյուր հագուստի կամ աքսեսուարների խանութ:
Պարզվում է՝ մանեկեններն ավելի հնամյա են, քան ենթադրվում էր,
քանի որ դեռ Թութանհամոնի դամբարանում հայտնաբերվել էին
նրա իրանաքանդակները, իսկ դրանց կողքին գտնվում էին հագուստի
կոմպլեկտներ:
Վաճառքի զարգացման և ապրանքների ցուցադրման համար
մանեկենների կիրառումը կատարվեց ավելի ուշ' արդեն 18-րդ հարյուրամյակում:
Ֆրանսերենից թարգմանաբար ‹‹մանեկեն›› բառը այդքան էլ չի
համապատասխանում «տիկնիկին», այն նշանակում է «անճոռնի, թզուկ»:
Խանութներում ցուցադրության համար ի սկզբանե օգտագործվում
էին դերձակների մանեկենները, որոնք պատրաստվում էին պապյե-
մաշեից կամ էլ ծառից: Իսկ արդեն 100 տարի անց ֆրանսիացիները
կարողացան տեսնել մոմից պատրաստված մանեկեններ, որոնք
տեղադրվում էին ամենախոշոր հանրախանութներում: Սակայն այս
մանեկենները շատ քմահաճ էին և կախված էին շրջակա
ջերմաստիճանից: Խիստ ցուրտ եղանակին դրանք ճաքճքում էին, իսկ
տաք եղանակին' հալչում:
Ժամանակի ընթացքում պլաստիկան եկավ փոխարինելու մոմե
մանեկեններին: Այսօր խանութների կողքով անցնելիս հանդիպում ենք
տարբեր հասակի, տարբեր դիրքերով դրված և շատ գեղեցիկ համադրված
հագուստներով մանեկենների:

 

 

Թամարա Պետրոսյան