Ուզում եմ հասկանալ՝ մինչև ե՞րբ կարելի է փուչիկ խոստումներով կերակրել սեփական ժողովրդի մի հատվածին: Հիմա էլ այլընտրանքային օլիգարխը, ով միաժամանակ սիլի-բիլի է անում համ քաղաքական դիակ դարձած ՀՀՇ-ՀԱԿ-ի, համ էլ ՀՀԿ-ի հետ, հայտարարում է, թե ինքը 2018-ին կարող է շրջանցել Մելիք-Ադամյան փողոցը: Բայց մի՞թե նույն մարդը չէր, որ 2013-ի նախագահական ընտրություններից առաջ Բրյուսելում հայտարարությւոններ էր անում, թե ինքը պայքարելու է կոռուպցիայի և կոռումպացված իշխանությունների դեմ, իսկ դրանից հետո նույնիսկ ընտրություններին մասնակցելուց հրաժարվեց, խաբեց իր ընտրազանգվածին: Հիմա նորից է պատրաստվում խաբել, ու կխաբի, քանի որ դեռ կլինեն նրան հավատացողներ, այնինչ պարզից էլ պարզ է, որ մինչ օրս «քառյակ» կոչվածին իր շուրջը համախմբած Ծառուկյանի «պայքարի» հիմնական նպատակը Տիգրան Սարգսյանի փոխարեն իր խնամուն վարչապետի տեղում տեսնելն էր: Իսկ հիմա նա Մելիք-Ադամյան շրջանցող է դարձել: Տեսնենս ու՞մ օգնությամբ պիտի շրջանցի՞՝ երկիրը քանդած նախկին ՀՀՇ-ի՞, ընդդիմություն խաղացող, բայց իրականում պաշտոնների ձգտող ՀՅԴ-ի՞, թե՞ անիմաստ ջուր ծեծող, բայց ոչինչ չանող «Ժառանգության»: Հայաստանին պետք է նորմալ, առողջ ընդդիմություն, ոչ թե սեփական գործելաոճով ծաղրուծանակի առարկա դարձած բախտախնդիրների խումբ:

 

 

Սարգիս Բալայան