Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարել է բառացիորեն՝ <Ադրբեջանը Թուրքիայից բացի նորմալ հարևան չունի, քանի որ մնացած հարևանները չեն պաշտպանում Լեռնային Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրոքորոշումը>... Այնուհետև շարունակելով թեման, նա նշել է , որ <Ադրբեջանական բանակը Ղարաբաղից բացի մի օր կգրավի նաև Զանգեզուրը և Գյոյչան (Սևանա լճի ավազանը) և որ ադրբեջանական ժողովուրդը պետք է իր հույսով հենվի նախագահ Իլհամ Ալիևի շուրջը...
Փոխվարչապետի մակարդակով արված նման արտահայտությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ղարաբաղյան հարցում Ադրբեջանի անհաջողությունները հանգեցրել են անզորությունից դրդված անհիմն զայրույթի, ինչպես նաև հասկացնել են տալիս, որ իրականում օկուպացիոն քաղաքականություն փորձում է իրականացնել հենց Ադրբեջանը և ԼՂՀ հարցում ապակառուցողական կողմը հենց Ադրբեջանն է, քանի որ եթե ուշադիր լինենք Հասանովի հայտարարությանը, ապա այն առաջին հերթին գովերգում է Ադրբեջանի ներկայիս իշխանությանը, ով զբաղված է հակահայկական թեզերով՝ պաշտպանելու համար իր իսկ իշխանությունը Ադրբեջանում: Դե իսկ սեփական հարևաններին, նույնիսկ շատ թուրքալեզու պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին քննադատելն էլ նպատակ ունի սքողելու և թաքցնելու այն իրողությունը, որ միջազգային հանրության դիրոքորոշումը ամենևին էլ Ադրբեջանի կողմից չէ և Ղարաբաղյան հարցում ապակառուցողականությունը գալիս է հենց ադրբեջանական կողմից, որը, փորձելով շրջափակել Հայաստանը, ջանում է հասնել Ադրբեջանի օգտին կոնֆլիկտի լուծմանը...

 

Մուշեղ Խուդավերդյան