Ասում են, թե սերն հիվանդություն է: Եվ հետաքրքիր կլիներ իմանալ' ինչ արտահայտություն ունի այն: Հատկապես եթե հանդիպել եք մի տղայի, որը ձեզ դուր է եկել: Անհրաժեշտ է իմանալ այն նշանները, որոնց շնորհիվ կարող եք գուշակել այդ զգազմունքները փոխադարձ են թե…Հենց այդ ամենի մասին կարող եք գտնել մեր այս հոդվածում: Եթե աղջիկների մոտ սիրահարվածությունը շատ վառ է արտահայտվում,ապա տղաների մոտ ամեն ինչ մի փոքր այլ է: Եթևի թե իրենց բնույթով տղաները ավելի հանգիստ և լուրջ են: Ամեն դեպքում նրանց սիրահարվածությունը նույնպես ունի որոշակի արտահայտություն:
♥Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տղաները փորձում են իրենց համար երկրորդ կեսին գտնել' նմանեցնելով քրոջը կամ մայրիկին. դա կատարվոմ է ենթագիտակցորեն: Այսպիսով իր սիրելիին տղան ավելի հարազատ է համարում:
♥ Նա սկսում է ավելի ակտիվ հետևել նորաձևությոնը և փորձում է միշտ մոդայիկ լինել:
♥Նա սկսում է ավելի հաճախ սափրվել և ընդհանրապես սկսում է իրեն հետևել:
♥Սիրելի աղջկա նկարը շատ արագ հայտնվում է իր հեռախոսի և համակարգչի գլխավոր նկարի դերում:
♥Ցավոք սրտի անցորդ աղջիկներին նայելու սովորությունը չի կորում, սակայն դա չի նշանակում, որ նա այլևս չի հետաքրքրվում իր սիրելի աղջկանով: Չնայած որ շատ աղջիկներ հենց այդպես են կարծում:
♥Կանող ենք նկատել, որ սիրահարված տղաները սկսում են կրել աքսեսուարներ, զարդեր և այլն:
♥Սիրելի աղջկա նկատմամբ նրանք շատ ուշադիր են և չեն թողնի, որ որևէ մեկը փորձի նրան նեղացնել:
♥Տղան դառնում է ծաղիկներ վաճառողների մշտական այցելուն:
♥ Հաճախակի SMS-ները, սոց.կայքերում նամակներն սիրահարվածության ամենագլխավոր նշաններից են:
♥ Նա փորձում է հեռախոսով խոսել առանց ներկաների: Իսկ եթե առանձնանալ չի ստացվում, խնդրում է սպասել զանգին, մինչև հարմար պահ չհանդիպի: Սակայն այդ պահը շատ արագ է գալիս, քանի որ ձեր հետ խոսել նա ամենաշատն է ուզում:
♥ Նույնիսկ եթե նա կյանքում չի եղել մարզադահլիճում, ապա դա շատ արագ կփոխվի: Նա ավելի շատ ուշադրություն է դարձնում իր կազմվածքին: