Եղեռնը վերապրած 106-ամյա տիկին Օվսաննա Գալուստեանի հետ' ցեղասպանության 99-ամյակի առթիվ թրքական հյուպատոսարանի դիմաց կազմակերպված բողոքի բազմամարդ երթի և Մայր եկեղեցում հոգեհանգստյան աղոթքից հետո:

Տերը երկար կյանք է պարգևել մեր սիրելի Մեմեին, որպեսզի հայոց անդարմանելի ցավի և զարհուրելի տառապանքի մասին կենդանի վկայություն լինի աշխարհին:

Ամեն կիրակի եկեղեցի է գալիս, հաղորդությամբ նորոգվում, հետո, երբ հանդիպում ենք, համբուրում է աջս: Այսօր իմ հերթն էր' համբուրելու նրա տառապած ձեռքերը...

 

 

Տեր Արամ քահանա Ղազարյան