Ես բոլորովին վերջերս հասկացա, թե որքան զազրելի ու նողկալի տիրույթ է ֆեյսբուքը, որտեղ ուղղակի վխտում են ամենատարբեր անորակ ու անտեղի «գաղափարները»: Մարդիկ առավոտ զարթնում են ու շտապում են ֆեյսբուքին հանձնել իրենց մտքի գոհարները: Կարևորը դրա համար առիթ լինի:
˗Այսօր Զատիկ է, ինչպես կարելի է այդ մասին չհայտնել հանդիսավոր վերլուծական մի միտք...այսօր «եղեռնի օրն է», ինչպես կարելի է չխոսել ցեղասպանության բարդույթի, Էրդողանի կոչի, Օբամայի սպասվելիք ու կանխատեսելի ճառի, Ծիծեռնակաբերդ գնացող թափորի վարքագծի կանոնների մասին, իսկ դրանից առաջ ջահերով երթի ու նույն այդ վարքագծի մասին...մարդիկ կիլոներով ճառ են գրում ազգային նախընտրելի վարքի ու ոչ օրինակելի, ընթացիկ կերպարի մասին...նույնիսկ ես հիմա էս ամենը գրում եմ`մտածելով`արդյոք ես այդ մարդկանցից մեկը չեմ, որը որոշել է մի հերթական բարոյախրատական ճառ կարդալ, չգիտեմ, համենայնդեպս շատ տհաճ է, երբ մեր երկրի բնակչությունը, որը մոտավորապես հավասար է ցեղասպանության զոհերի քանակին, այսօր, փոխանակ իր արժանապատիվ գոյությամբ արդարացնի կամ գոնե չնսեմացնի այդ զոհերի հիշատակը, նստել ու շատ հարմարավետ պայմաններում քննարկում է, թե ով էր մեղավոր, որ ցեղասպանություն եղավ, նրանք էին մեղավոր, չէ որ էդպես էլ խելք չհավաքեցին ու մինչև վերջ հավատում էին օսմանյան կառավարության խոստումներին: Ախր էդքանը գրելուց առաջ, մի հատ ձեզ հարց տվեք`արդյոք ձեր բարոյական և մտավոր նկարագիրը ձեզ թույլ տալիս է նման մտքեր արտահայտել? Զբաղվեք ձեր գործերով, համոզված եմ, բոլորդ էլ լիքը չարված գործեր ունեք, ես էլ ունեմ ու գնացի անեմ դրանք:

 

Դանիել Շահումյան