Դուգինը Պոզների մոտ հայտարարել ա, որ Հայաստանը Ռուսական Աշխարհ ասվածի, այսինքն՝ Ռուսական քաղաքակրթության մաս ա կազմում ու հիմա լիբերալ ախպերությունը, ինչպես նաև ազգայնական սեգմենտը ղալմաղալ ա անում ու կոչ ա անում խարույկի վրա այլրել այդ հերետիկոսին:
Իրականում, Դուգինը իհարկե ծայրահեղացրել ա ու Հայաստանը Ռուսական աշխարհի մեջ մտնում ա միայն վերապահումով: Վասն զի մենք ունեցել ենք ու ունենք մեր մշակույթը, բայց չենք հասցրել ստեղծել հայկական քաղաքակրթություն, ապա մենք բնականաբար մեր վրա տարբեր ժամանակներում կրել ենք ու կրում ենք այլ քաղաքակրթությունների ազդեցությունը՝ հունական, հռոմեական, պարսկական, արաբական, բյուզանդական, ռուսական (որը հետագայում բյուզանդականից առանձնացած ինքնուրույն քաղաքակրություն դարձավ), իսկ հիմա՝ նաև Եվրոպական:
Այս ամենով հանդերձ, Թեև մենք չեն հանդիսանում Ռուսական քաղաքակրթությունից սերող կողմ, ոչ էլ ամբողջովին ենք մտնում դրա մեջ, սակայն Ռուսական աշխարհը մեզ շատ ավելի մոտ է, քան նույն Եվրոպականը, քանզի ռուսական քաղաքակրթության բաղկացուցիչ էլեմենտները մեզ ավելի մոտ են/ավելի տարածված են մեզանում, քան Եվրոպականը:
Հա, ինֆարկիտ պետք չի ստանալ, հարգելի լիբերալներ, Հայաստանը ոչ Ֆրանսիական հեղափոխության ու բողոքական էթիկայի ռահվիրաներից ա, ոչ ֆրանս-անգլո-գերմանական մշակույթի ու լեզվի օջախ ա, ոչ էլ կաթոլիկ-բողոքական ա:
Իսկ այ ուղղաափառությունը մեզ ավելի մոտ է, ռուսկաան մշակույթը ևս և փիլիսոփայությունը եթե չասեմ ավելի մոտ է, ապա առնվազն դրան ավելի շատ մարդ է ծանոթ ու ավելի խորը, դե իսկ լեզվի տեսակտեից ռուսերենը շարունակում է մնալ մի լեզու, որը առնվազն հասկանում է բնակչության ճնշող մեծամմասնությունը:
Նենց որ, պետք չի իրար խառնվել, ոչ մի սարսափելի հերետիկոսություն չի ասվել:

 

Կոնստանտին Տեր-Նակալյան