Ինչ կապ ունեն իրար հետ սիրիական և ուկրաինական քաղաքացիական պետերազմները?:Ինչպիսի նմանություններ և տարբերություններ կան այս երկու կոնֆլիկտների միջև?: Արդեն վստահաբար կարելի է ասել,որ Ուկրաինան նույնպես բռնկվում է քղաքացիական պատերազմի բոցով:Ուկրաինայում արդեն ունենք 3 հայ զոհ.առաջինը մայդանի կողմնակից ,իսկ վերջինը ռուսամետ ուժերի կողմնակից:Սիրիայում արդեն ունենք 100ից ավել ազգությամբ հայ զոհեր 2011թվականից սկսած:Շեղվելով թեմայից ասեմ ,որ կրկնելու եմ.քանի 3 զոհը Ուկրաինայում չի հասել սիրիականի թվերին պետք է տարհանել մերոնց այնտեղից: Նախ սկսենք այս երկու կոնֆլիկտների նմանություններից. Երկու երկրներում էլ կային մինչ կոնֆլիկտի սկսելը օբյեկտիվ դժգոհություններ երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակից,երկու տեղում էլ ներքին դժգոհությունների կրակի վրա ակտվորեն յուղ լցրեցին արտաքին որոշ ուժեր:Երկու տեղում էլ բնակչության քաղաքականապես ակտիվ զանգվածները դուրս եկան խաղաղ ցույցերի՝ լիբերալ կարգախոսներով,իսկ իշխանության մաս կազմող որոշ վայ ուժայիններ իշխող վարչակարգերին արջի ծառայություն մատուցեցին՝ ուժով ցրելով խաղաղ ցույցերը սկզբնական շրջանում:Երկու տեղում էլ ինչպես միշտ դրանից հետո սկսեցին լիբերալները այդ ցույցերում իրենց տեղը զիջել ծայրահեղականներին.Սիրիայում՝ իսլամիստ արմատականներին,Ուկրաինայում՝ արմատական ազգայնականներին:Երկու տեղերում էլ փողոցային բախումների թեժ պահին հայտնվեցին անհայտ դիպուկահարներ և արյուն հեղեցին՝ թշնամացնելով իրար դեմ մարդկանց,սադրելով կողմերին արյուն թափելու:Դիպուկահարներին այդ, որպես կանոն չեն հայտնաբերում երբեք:Երկու երկրներում էլ արտաքին տեսանկյունից պայքարը գնում է Ռուսաստանի և արևմուտքի միջև,իսկ տուժում է բնակչությունը:Իսկ ըստ իս վերջին նմանությունը այն է,որ երկու տեղերում էլ, եթե հաղթեն արևմտամետ ուժերը,ապա այդ ծայրահեղականները մի օր Ռուսաստանի դեմ են օգտագործվելու: Իսկ տարբերությունները բացի տեղային առանձնահատկություններից քիչ են:Ամենամեծ տարբերություն այնէ,որ Սիրիայում ի տարբերություն Ուկրաինայի չկա այդպես ծայրահեղորեն երկփեղկված բնակչություն:Ուկրաինայում չկար և չկա կայացած և կուռ պետական համակարգ, ինչպես Սիրիայում.Ուկրաինայում պետական ապարատը փլուզվեց հաշված ամիսների ընթացքում,իսկ Սիրիայում 2011թվականից այն անխափան աշխատում է:Ուկրաինայում ուժայինները միասնական չեն,իսկ Սիրիայում հիմնականում միասնական են,միայն սկզբում եղան դասալիքներ:ՄԻ խոսքով ՈՒկրաինայում չկա մի առաջնորդ ով կվայելի ժողովրդական լայն զանգվածների սերը,իսկ Բաշար Ասսադը եթե չունենար լայն զանգվածների սերը,նրան ոչ մի ռուսական զենք չէր օգնի.հավատացեք հեշտ չի ,երբ ՆԱՏՕն ,Սաուդյան Արաբիան,Քաթարը և Թուրքիան անում են ամեն ինչ քեզ կործանելու համար:

 

Տիգրա Մկրտչյան