Աննախադեպ տաք եղանակներից հետո հերթական անգամ Հայաստանը' գրեթե տարածաշրջանի բոլոր երկրները նույնպես, ենթարկվեցին տարերային աղետի: Աղետի հետևանքով ծաղկած ծիրանենիները և մյուս մրգատու ծառերը կարկտահարվեցին, ցրտահարվեցին և գրեթե ողջ Հայաստանում ծիրանի և մասամբ դեղձի բերքը փաստորեն ոչնչացվեց: Այն վատ է անդրադարձել Արարատյան դաշտավայրի' հատկապես Արմավիրի մարզի գյուղացիների, գյուղատնտեսական ընկերությունների վրա: Նախորդ տարիների աղետներին գումարվեց այս վերջինը, ավելի սարսափելին...
Անցյալ տարիների մասնակի օգնությունների փոխարեն, այս անգամ ավելի լուրջ օգնություն է պետք…Հասկանալի է, որ պետությունը միայնակ չի կարող հատուցել այդ աննախադեպ վնասները: Սակայն նախկին հանգանակությունների ոճով արդյունքի հասնել չի լինի: Այս անգամ հարկավոր է, որպեսզի գործարարները, պաշտոնյա գործարարները հաշվարկներով հիմնավորված, որոշակի լուրջ գումարներ հատկացնեն վնասները փոխհատուցելու համար: Ոչի’նչ, թեկուզ <<ստիպողաբար>>…Նրանցից շատերը տարիներ շարունակ, տարբեր իշխանությունների օրոք հավանաբար աշխատել են նաև <<սև, մութ անտառներում…>>: Ուստի ժամանակն է փոխհատուցեն և օգնեն պետությանը այդ կարևոր լուրջ խնդիրը կատարելու գործում: Այս անգամ չպետք է բավարարվեն հերթապահ, մի քանի տասնյակ հազարների օգնությամբ…Պահքի շրջան է, մեղքերի թողություն է պետք, առանց նվնվալու նրանք պետք է կանգնեն պետության, գյուղացու կողքը: Ոչինչ, մի քիչ էլ նվազեցրեք ձեր շքեղագույն ապրելակերպի շքահանդեսը…

 

 

Ռոբերտ Մելքոնյան