Կոչ եմ անում մեր ԱԺ կոչ անողներին մի քիչ քիչ կոչ անել, մի քիչ շատ գործ անել: Նաև կոչ եմ անում արգելել անչափահասների մուտքն ԱԺ-ի «Ֆլավիոսների ամֆիթատրոն», թե չէ մենակ պետք է հայհոյել, մեկ էլ լեզվակռիվ տալ սովորեն, ինչը լավ էլ գիտեն: Բայց իրենցը հասկանալի է, տարիքն է իրենն ասում՝ արյունը եռում է, ավելի ամբիցիոզ են, բա դո՞ւք... Առավոտից երեկո թե՛ սոցցանցերում, թե՛ տարբեր կայքերում իրար վրա տեղի-անտեղի ցեխ եք շպրտում, հերիք չի՞... ԱԺ-ում էլ ձեզ պետք է ցույց տաք: Մի քիչ ձեզ տեսած պահեք էլի, մարդա 100-150 հազարանոց մեքենա եք վարում:
Քիչ հա՛մ ջուր, հա՛մ էլ իրար ծեծեք, գործ արեք, գո՛րծ: Չնայած այսօր շատ ու շատ կառույցներում ու կազմակերպություններում տենդենց կա ոչ թե աշխատելու, այլ՝ աշխատելու ավելի ճոխ ցույց տալ, որ աշխատում են:
Հետևաբար Աժ և՛ քառորյայի, և՛ հարց ու պատասխանի օրերին որևէ սենսացիա-բացահայտում ակնկալելն առնվազն միամտություն է...
/©Հովազ/

 

 

Ալբերտ Ունուսյան