Երկարատև հարաբերությունները հաճախ դառնում են սովորական, անհետաքրքիր և արդեն դժվար է դառնում որևէ բանով զարմացնել միմյանց:
Փորձեք զանազանություններ մցնել ձեր հարաբերություններում օգտագործելով մանրուքներ, որոնք կուրախացնեն ձեր երկրորդ կեսին և հաճելիորեն կզարմացնեն:
1.Ընթրիք պատրաստեք նրա համար հագնելով միայն գոգնոց և բարձրակրունկ կոշիկներ: Տուն մտնելով ձեր սիրելին պարզապես կհիանա տեսնելով խոհանոցում այդպիսի տնտեսուհի և աչք չի կտրի ձեզանից:
2. Միասին լոգանք ընդունեք: Դժվար աշխատանքային օրվանից հետո պատրաստեք ձեր և ձեր սիրելիի համար հանգստացնող ջրային պրոցեդուրաներ, բույրերով, գինիով և մերսումով:
3. Պատրաստեք նրա աշխատանքային ընդմիջման համար բուտերբրոտներ: Իհարկե գուցե սա ձեր ամենասիրելի զբաղմունքը չէ, սակայն երբեմն նրան արժե հաճելիորեն զարմացնել, փաթեթի մեջ դնելով նաև որևէ կատակ կամ խոստովանություն:
4. Երբ նրա սիրելի խաղը ուղիղ եթերում է վերցրեք պիցցա, մի քանի շիշ նրա սիրելի գարեջրից և այն ինչ նա սիրում է ուտել գարեջրի հետ և միացեք նրան:
5. Հավաքեք նրա սիրելի հին երգերը, որպեսզի նա լսի ճանապարհին, մեքենայի մեջ կամ փլեյլիստ կազմեք նրա լափթոփի վրա: Դրանով դուք հրաշալի էմոցիաներ կպարգևեք ձեր սիրելիին: