Իզոտերիկայի պոստուլատներից (կանխադրույթ) մեկը մարդկային մտքի՝ իրականություն դառնալու ներուժին է վերաբերում, և այն հզոր է այնքանով, որքանով որ բազմաթիվ մարդիկ են համակվում այդ մտքով: Հենց դա էր լենինյան «գաղափարները տիրապետելով մասսաներին՝ դառնում են հզոր ուժ» ասույթի հիմքը՝ չնայած մեծ բոլշևիկը չէր նշել աղբյուրը: Ելնելով այդ կանխադրույթից՝ հավաստենք, որ եթե բազմաթիվ հայաստանցիներ համակվեն այն մտքին, որ ԲՀԿ-ի հետ դանակցած կարելի է տապալել ՀՀԿ իշխանությունը, ուրեմն այն կդառնա իրականություն:

 

Վախթանգ Սիրադեղյան