ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ասել է. <<Կարծում եմ'եթե մարտի մեկը պարզվեր, Կիևում Մայդան չէր լինի…>>: Զարմանում ես նման մտածողության և տրամաբանության վրա…Ինչ, եթե մեր հարևան Գուգոն կնոջը ծեծելու համար պատժվեց, ապա կողքի շենքի Մկոն չի հարվածելու կնոջը?...
Այդ տրամաբանությամբ երկրորդ համաշխարհայինից հետո պետք է կռիվներ, կոտորածներ, պատերազմներ չլինեին….Բայց կյանքը լրիվ հակառակը ցույց տվեց: Հետո ինչ, որ Նյուրնբերգյան դատավարություն եղավ, որ մի խումբ նացիստներ, հանցագործ զինվորականներ, ղեկավարներ պատժվեցին… Նույնը չի շարունակվել?, քիչ արյուն է թափվել հետագա տարիներին?...
Մարդու, մարդկանց էության մեջ է այդ ամենը, անկախ անցյալից, պատիժներից մևնույնն է պատմությունից, կյանքի օրինակներից, կենսափորձից մեծ մասամբ հետևություններ չեն արվում…
Պարոն Բագրատյան, եթե Դուք մեկ անգամ ևս դառնաք վարչապետ, ապա մեկ է հիմնականում կրկնելու եք նույն սխալները…Ձեզ թվալու է, թե Դուք պայքարում եք հովանավորչության, կոռուպցիայի, թալանի դեմ, սակայն ընդամենը թվալու է, դա Դուք ցույց եք տալու' ընդամենը...Շրջանակները, գործող անձինք, դերակատարներն են փոխվելու, կրկին' ընդամենը…
Իսկ ժողովուրդը?...Ավելի ճիշտ ՀՀ քաղաքացիները?...Նրանք նորից դժգոհ կլինեն ձեզանից' հաստատ…Գուցե մի քիչ շատ կամ մի քիչ քիչ…
Քանի որ ակամա խոսք գնաց կառավարության մասին ու հիմա այլ կարծիքներ կհնչեն, միանգամից ասեմ. համակարգային , կադրային, կրթական, պետական մտածողության ձևավորման ուղղությամբ լուրջ, հետևողական, բարդ, ծանր աշխատանքներ և արմատական փոփոխություններ են պետք: Մարդկանց մտածողության, համապատասխան միջավայրի ձևավորման, օրենքների հստակ կիրառման խնդիր կա…

 

Ռոբերտ Մելքոնյան