Խաբարովսկի սկանդալային քաղաքապետ Գենադի Կերնեսը տիպիկ սովետական չինովնիկի կերպար է։
Նա ամենաակտիվն էր Մայդանի դեմ պայքարում՝ այնտեղ հավաքվածներին անվանելով գեյեր։
Կիևյան իշխանափոխությունը Կերնեսին ու Յանուկովիչի տասնյակ այլ համակիրների «կերպարանափոխել» է։
Տասնյակ «ռեգիոնալներ» Ռադայում համերաշխ քվեարկում են մայդանցիների օրինագծերի օգտին, նույն Կերնեսը Յանուկովիչին «պատմություն» է համարում։
Ուկրաինայի նոր իշխանությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. «կերնեսների» հետ համագործակցությունը հարուցում է դեռևս ակտիվ Մայդանի դժգոհությունը, մյուս կողմից՝ նույն այդ «կերնեսներն» ապահովում են սահուն իշխանափոխություն, նպաստում երկրի հարավային ու արևելյան շրջանների «ինտեգրմանը» կիևյան իրողություններին։

 


Ուկրաինական նոր Մայդանը սկսվեց եվրոասոցացման պահանջով, բայց զանգվածային շարժման ծավալմանը զուգահեռ՝ հարստացավ նաև Մայդանի օրակարգը։
Յանուկովիչի հեռացման պահանջը դարձավ բազմաշերտ Մայդանի կոնսոլիդացիաի առանցք։
Յանուկովիչի հեռացումը կարող է պառակտել Մայդանը, ընդդիմության միասնականությունը։
Օրինակ Տիմոշենկոն դարձավ ընդդիմության ոչ օֆիցիալ լիդեր՝ ազատվելուց ժամեր անց, սակայն ոչ բոլորին է խանդավառում նման հեռանկարը։

 


Արտահերթ ընտրությունները պետք է ամրագրեն Մայդանի նվաճումները, սակայն որքանո՞վ են ընդհանուր մայդանցիների, Մայդանով հեղինակություն ստացած կուսակցությունների պատկերացումները։
Մի կողմից՝ երբեմնի ընդդիմադիր կուսակցությունների միասնականությունն անհրաժեշտություն է, որովհետև հեղափոխությունը դեռ նոր սկսվել է ու քաղաքական ամրագրումների կարիք ունի։
Ուկրաինական նոր իշխանությանը քաղաքական մեծ կոնսոլիդացիա է պետք՝ դիմագրավելու համար շատ իրական մարտահրավերների՝ դեֆոլտի վտանգ, Մայդանի արմատակացման վտանգ, երկրի մասնատման ու ռուսական ուժային միջամտության հնարավորության վտանգ։

 


Նոր իշխանության առաջին փորձությունը ժամանակավոր կառավարության ստեղծումն է։ Հաշված ժամերի ընթացքում պետք է գտնել վարչապետի այնպիսի ֆիգուր, ով ապահովի «հեղափոխական կոալիցիայի» միասնականությունը ու բարեփոխիչի կերպար լինի Արևմուտքում
Նախագահական ընտրությունները կարող են տարաձայնություններ առաջացնել «հեղափոխականների» միջավայրում։ Նախագահի պաշտոնը մեկն է, բայց դրան արդեն հավակնում են երկու «մայդանցի»՝ Յուլիա Տիմոշենկոն ու Վիտալի Կլիչկոն։

 


Ակնհայտ է, որ քաղաքական ուժերը չեն կարող հեղափոխական իներցիայով երկարաժամկետ համագործակցության ձևաչափեր գտնել. քանի ամբողջանա նոր իշխանությունն, այնքան կուրվագծվի նոր ընդդիմությունը՝ դարձյալ մայդանյան արմատով։
Մյուս սկզբունքային խնդիրը՝ նոր իշխանության ու Մայդանի հարաբերությունն է։ Չի կարող կայուն քաղաքական համակարգ լիել մշտապես ակտիվ Մայդանով։ Մայդանի «լիցքաթափումը» շուտով օրակարգային կդառնա նոր իշխանության համար։

 

 

 

Սուրեն Սուրենյանց