«Սա անչափ կարևոր հայտարարություն է». Սուրեն Սուրենյանց
21:13 - 8.Հոկտեմբեր.2020
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմում: Սա անչափ կարևոր հայտարարություն է, եթե հաշվի առնենք այն հանգամանքները, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է ու ԵՄ-ում ազդեցիկ դեր ունի որոշումների կայացման, դիրքորոշումների ձևավորման հարցում։ Հայկական կողմի համար բանակցային գործընթացում ձևավորվում է դրական համատեքստ, որը, սակայն, կապիտալիզացիայի անհրաժեշտություն ունի»:
|