Խամաճիկ լինելն էլ է ոմանց համար պատվաբեր գործ, եթե կարողանում են զվարճացնել տերերին: Մարդկային այս տեսակը մեր ժամանակների համար շատ ակտուալ է դարձել: Ողբերգությունն էլ այն է, որ քաղաքական դաշտն այսօր հեղեղված է այդպիսի խամաճիկներով և անգամ նրանց միջև է մրցակցություն գնում, թե ով ավելի վարպետորեն կզվարճացնի «տիրոջը»: Մինչդեռ, ժողովուրդը վաղուց հոգնել է այդ անհաջող կերպարներից ու ներկայացումներից: Յուրաքանչյուրդ զբաղվեք ձեր գործով, իշխանություն եք՝ խոսելու փոխարեն գործեք ու մարդկանց կենսամակարդակը բարձրացրեք, եթե ունակ եք՝ պայքարեք խորացող աղքատության ու արտագաղթի դեմ, պետությունը ձեզ չի վճարում՝ սոսկ ձեր տերերի զվարճանքն ապահովելու համար:
Հ.Գ. Հեռանկար չունի այն երկրի տնտեսությունը, որի պետական ապարատը լցված է խամաճիկի հաստիքներով:

 

 

 

Հայկ Ռոբերտի Խաչատրյան