«...Այս անվերջ ու անպտուղ իշխանախոսության արդյունքում վատ ապրողները հետզհետե իրենք էին համոզվում, որ իշխանափոխությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, մանավանդ մի երկրում, որտեղ ամեն ցնցում կարող էր հենց երկրի համար օրհասական լինել: Սա հենց այն էր, ինչ պետք էր իշխանավորներին, որոնք անթաքույց հաճույքով եւ քմծիծաղով էին հետեւում վատ ապրողների գիտակցության էվոլյուցիային, եթե դա կարելի էր էվոլյուցիա համարել…
Այսպես շարունակվում էր տարեցտարի եւ, արդեն թվում էր, թե այդ երկրում երբեք ոչինչ չի փոխվի, երբ մի օր հանկարծ ամեն ինչ սկսեց փոխվել կայծակնային արագությամբ, որովհետեւ…»: