«…Նրանց երեխաներին մանկապարտեզ չեն ընդունում, ինչ է նրանք չեն աշխատում…»: Կան որոշումներ, որոնց հանգիստ կարելի է դասել հակասությունների հակասություն շարքում: Հարգելի ընթերցողներ, այն թեման, որ ես կձորձեմ այստեղ արծածել շատ ակտուալ է բազմաթիվ հայ կանանց համար:
Նախ սկսեմ նրանից, որ մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ այսօր մենք՝ տղամարդիք, ամիսներ շարունակ փորձում ենք աշխատանք գտնել, բայց շատ դեպքերում այդպես էլ չենք գտնում, էլ ուր մնաց կանայք հեշտությամբ կարողանան այն գտնել: Որպեսզի հայ կինը կարողանա պատշաճ աշխատանքի անցնել, նա պետք է դիմի տարբեր գործակալությունների, հաճախի տարբեր ձեռնարկություններ, անցնի թեստավորում, կամ կաստինգ, եթե խոսում ենք մեդիա աշխարհի լեզվով…: Իսկ ինչպես նա դա անի, եթե այսօր Երևանում նրանցից շատերը խոչընդոտների են հանդիպել՝ փորձելով իրենց երեխաներին պետական մանկապարտեզներ ընդունել։
Չէ, որ երեխան պետք է մանկապարտեզում լինի, որ մայրը կարողանա հանգիստ աշխատանք փնտրել: Բանը նրանում է, որ որոշ մանկապարտեզների վարիչներ, ըստ ծնողների, փաստաթղթերը իրենցից չեն ընդունել՝ պատճառաբանելով, որ բառացիորեն մի քանի օր առաջ նոր օրենք է ընդունվել, որի համաձայն՝ չաշխատող մայրերի երեխաներին մանկապարտեզ չեն ընդունում, երկրորդ՝ գրանցման և բնակության վայրի անհամապատասխանության դեպքում ևս երեխային մանկապարտեզ ընդունելը մերժվում է։
Հ.Գ Հարգելի նմանատիպ որոշումներ ընդունողներ' երևի ժամանակն է եկել, որպեսզի դուք հասկանաք, որ նմանատիպ որոշումներով դուք նպաստում եք արտագաղթի աճին, չէ որ այս հարցում մերժված կանայք պոտենցիալ արտագաղթողներ են: Ժամանակն է եկել, որպեսզի մենք բոլորս քաջ գիտակցենք, որ յուրաքանչյուր որոշումներ ընդունելիս առաջին հերթին այդ որոշմանը պետք է նայել նախ այդ տեսանկյունից, հետո նոր սահմանափակումներ մտցնել:
Կարեն Թումանյան