Ֆեյսբուքը երեկ: 22.12.2013

Ամեն ինչ իր ժամանակն ունի: Օրվա խորհուրդ:

Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական խոսքը ոչինչ չփոխեց մեր իրականության մեջ: Ընդամենը ավելացրեց ստատուսների քանակը ՖԲ-ում: Լևոն Զուրաբյանը կարող է ՖԲ-ում լայքերի համար նախատեսված էջ բացել ու 100.000 լայք գնել: Այ թե Ամանորյա նվեր կլինի Լևոն Տեր-Պետրոսյանի համար: Ես խոսք եմ տալիս, որ այդ նվերին ես էլ կմասնակցեմ և մեկ լայք կնվիրեմ: Մի խոսքով վերջին ելույթով պապիկը ապացուցեց, որ նրա ժամանակն անցել է, նրա միակ վաստակը այն կլինի, որ այլևս քաղաքական հայտարարություններ չանի ու պատմության գրքերում մնա, որպես ՀՀ 3-րդ հանրապետության 1-ին նախագահ:

 

Երեկ և՛ ԱԺ պատգամավորներն էին պատրաստվում այսօրվա քվեարկությանը և՛ ժողովուրդը:Մարդիկ կան, մասնավորապես Կարգին Հայկոն իր արտասահմանյան գործերը կարճելով վերադառնում է Հայաստան, որպեսզի ժողովրդի հետ մասնակցի ակցիային: Դե դեպքերի ինչպիսի զարգացում կլինի չեմ կարող ասել: Միայն ցանկանում եմ, որ այսօր բոլորը առողջ վերադառնան տուն:

 

Երեկ օրվա վերջում լուր տարածվեց, որ Ֆեյսբուքը Հայաստանում ցանկանում են արգելափակել: Մարդիկ միանգամից մոռացան գազն էլ, ամանորն էլ, բանկերին ունեցած վարկերն էլ ու սկսեցին քննարկել այդ լուրը: Պատկերացնում եմ քանի հոգի է դեպրեսիվ վիճակում եղել: Շտապեմ հանգստացնել, բոլորին, եթե Հայաստանում պաշտոնապես ՖԲ-ն արգելափակվի, որը հավանական չէ, շատ ավելի հեշտ միջոցներ կան ՖԲ մտնելու այնպես , որ թուլացեք ու անցեք առօրյա գործերին: