Երբ ես փողոցում պայքարում եմ, ես ոչ միայն պայքարում եմ հանուն իմ երազած Ազատ ու Երջանիկ Հայաստանի, կա ևս մի բան, որի համար դուրս եմ գալիս փողոց: Եվ գիտեք ի՞նչ եմ ես իրականում անում պայքարելով փողոցում, ես ազատություն եմ փնտրում, ոչ այդքան ֆիզիկական, որքան հոգեբանական, մտավոր ազատություն: Ազատություն ամենօրյա հոգսերից, ազատություն տարբեր կարծրատիպերից, ազատություն եսիմ ում կողմից որոշված "ճիշտ" ապրելաձևից, ազատություն պարտադիր նյութականը փնտրելու պարտադրանկից, կապվածությունից ու կաշկանդվածությունից, ազատություն որը չկա այն առատավոր շրջապտույթի մեջ, որում ապրում է յուրականչյուրը:

Որովհետև՝ Ես կյանքն եմ սիրում, ես շարժ եմ սիրում, ես իրան եմ սիրում, ես վտանգ եմ սիրում, ես պայքար եմ սիրում, ես կռիվ եմ սիրում, ես վախն եմ սիրում, ես հեղափոխությունն եմ սիրում, ես ինձ եմ սիրում ընենց ոնցոր ես կամ, այլ ոչ թե ընենց ոնց ինձ կուզեն տեսնեն իմ հարազատները ու իմ ընկերները, նույն ձև ոնցոր ես իմ հարազատներին ու ընկերներին եմ սիրում, ընենց ոնցոր իրենք կան, այլ ոչ թե ընենց ոնցոր ես կուզեի իրենք լինեն...
Իմ համար Ազատությունը նա է, ու միայն նա է, որ դու ոչ թե անես ընենց ոնցոր ընդունված է, ընենց ոնցոր անում են բոլորը, այլ նա է, որ դու ինքդ գրես քո պատմությունը, իրա ճիշտ ու սխալով, իրա վատով ու լավով, իրա ձեռքբերումներով ու բացթողումներով, ու ամենա կարևորը անելիքդ պետք է միայն ու միայն թելադրի քեզ Սիրտդ...
Եվ վաղը ես կրկին դուրս եմ գալու փողոց, այն փնտրելու...

Հ.Գ. ոչ մեկին ոչ մի բան կոչ չեմ անում, կոչ չեմ անում գալ վաղը ԱԺի մոտ, քանզի յուրականչյուրը ինքն է գրում իր պատմությունը, ինքն է որոշում, ով է ինքը... Ես իմ որոշումը կայացրել եմ !!!

Նավակ Ճոճողը