1991թ. դեկտեմբերի 16-ի որոշումով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը,սակայն չշտապեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել:Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան Հայաստանին ներկայացրեց մի քանի նախապայման.
1.Հայաստանի կողմից պաշտոնապես հրաժարում Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից
2.Չհիշատակել 1915թ. Հայոց Ցեղասպանությունը,պաշտոնապես հրաժարվել պահանջատիրությունից
3.Ճնշում գործադրել Արցախի վրա՝ դադարեցնելու պայքարը և ընդունելու ադրբեջանի գերակայությունն ու տարածքային ամբողջականությունը:
Այս նախապայմաններով էլ մինչ օրս Թուրքիան առաջնորդվում է: