Պատկերացրեք մի մարդու, որը վատ վիճակի մեջ է հայտնվել (ասենք' հիվանդացել է, ջերմում է և ուժեղ հազում է): Նա կարող է տարբեր կերպ ռեակցիա տալ այդ իրավիճակին.
1. Վայ, էս ինչ վատ եմ, ինչ ահավոր ա~, մեռնում ե~մ... (դրամատիզացիա և կատաստրոֆիզացիա):
2. Յախք, էս ինչ զզվելի ա, ինչ վատ եմ, որտեղից ինձ կպավ էս հիվանդությունը, բոլոր պլաններս գրողի ծոցն ընկան... էս ինչ զզվելի կյանք ա... (բողոք ու դժգոհություներ, բացասական մտածողություն):
3. Ոչ մի բան էլ չկա, ամեն ինչ նորմալ է: ... Եվ թեթև հագնված նստում է միջանցիկ քամու տակ ու զբաղվում իր գործով (անպատասխանատվություն և հիմարություն):
4. Կա պրոբլեմ: Ամեն ինչ նորմալ է: Սկսում եմ բուժվել: Հենց հիմա թեյ կխմեմ ու կոկորդիս ողողումներ կանեմ (պոզիտիվ մտածողություն): Այսինքն հարցնում է, թե ինչ պիտի անի պրոբլեմը լուծելու համար, ինչ ռեսուրսներ կան և անցնում է գործի:

Հ.գ. Ասվածը ոչ միայն անհատ մարդու իրավիճակներին ու ու նրա հետ կատարվող իրադարձություններին է վերաբերվում, այլև ԱՄԲՈՂՋ ԵՐԿՐԻ իրավիճակներին և կատարվող իրադարձություններին: