Այսօր Հայաստանի Հանրապետության հասարակությունը ցույց տվեց, որ վեր է կացել ու գնում է փոփոխությունների։ Յուրաքանչյուր երիտասարդ իր փոփոխությամբ' ինքնուրույն, գրագետ, գիտակցաբար, ազատամիտ ու հայրենասեր, վեր է կացել և բերելու է իր երազած Արժանապատիվ Հայրենիքը։ Այն Արժանապատիվ Հայրենիքը, որն ամրագրված է ՀՀ Անկախության հռչակագրով, ՀՀ Սահմանադրությամբ ու մարդու հիմնարար ազատություններով և իրավունքներով։
Հանուն Հայաստանի Հանրապետության։
Կեցցե՛ Ինքնիշխան Հայաստանը, կեցցե՛ Ժողովրդավարական Հայաստանը, կեցցե՛ Հայ Ժողովուրդը հավիտյան։