Ոմանք, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության, կամ Հայաստան - Ռուսաստան հարաբերությունների մասին, «միամտորեն» ընդհանրացնելով անկախության ժամանակաշրջանի իշխանություններին, ասում են, որ ՀՀ 22 տարվա իշխանությունները միշտ էլ ծառայել են Ռուսաստանին, միշտ էլ «պապա» են համարել նրան:
Փաստերով խեսելու դեպքում, հարկ է մեջբերել պաշտոնավարման ժամանակաշրջանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված հետևյալ գնահատականները.

«...ինքնախաբեությամբ Ռուսաստանի կամ որևէ այլ տերության խաղալիքը դառնալու մոլագարությունը դեռևս որքա՞ն ժամանակ պետք է լինի հայի կենսակերպը: Մի՞թե մեծ խելք է պետք հասկանալու համար, որ ինչպիսի իշխանություն էլ լինի Ռուսաստանում, միևնույն է՝ նա չի կարող ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետև իր կազմում ունի քսան Ղարաբաղ:» - 1997թ.

«Եվրոպական գերտերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը 1878-1914 թվականների ընթացքում ոչ միայն որևէ գործնական քայլ չկատարեցին Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների ծրագրի իրականացման ուղղությամբ, այլև իրենց անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար։» - 1995թ.

Դե հիմա նույն «միամիտ» կերպով պատկերացրեք 1998թ-ից հետո հաստատված իշխանություններից նման գնահատականներ: Եթե պատկերացնում եք, ուրեմն «միամիտ»-ի չակերտները լրիվ տեղին են: