Օստրակիզմն Աթենքի դեմոկրատական համակարգի հատուկ ինստիտուտներից էր (հունարեն՝ «ostrakismos» նշանակում է խեցի): Դա կանխարգելիչ օրենք էր, որը հանցանքը պատժելու փոխարեն՝ նպատակ ուներ կանխելու այն: Օստրակիզմն առաջին անգամ գործադրվել է Ք.ա. V դարում, Կլիսթենեսի օրոք, ժողովրդի կամքը կյանքի կոչելու եւ բռնապետությունից խուսափելու նպատակով: Ամենաբարձր պաշտոնյայից մինչեւ վերջին չինովնիկը կարող էին ենթարկվել օստրակիզմի, որն իրականացվում էր հետեւյալ կերպ. եթե որեւէ պաշտոնյայի նվիրումը պետության եւ ժողովրդի նկատմամբ խնդրո առարկա էր, հարցը քննարկում էր Էկլեսիան՝ ժողովրդական ժողովը, վեց հազար մարդու մասնակցությամբ: Նախօրոք ներկաներին բաժանվում էր խեցիները, որոնց վրա գրվում էր այն անձնավորության անունը, ում ժողովուրդը ցանկանում էր վտարել: Եթե խեցու վրա գրված քաղաքացու անունը ջնջվում էր, նա 10 տարով արտաքսվում էր երկրից՝ առանց գույքի բռնագրավման: Պետությանը վտանգ սպառնալու դեպքում Ժողովրդական ժողովը կարող էր հետ կանչել արտաքսվածին:

ՀԳ- Ք.ա. V դարի հույն քաղաքական գործիչներին բնորոշ էր պատասխանատվության զգացումն ու պատվախնդրությունը: Քչերն էին ձգտում պաշտոնի, լավ հասկանալով, որ ցանկացած սայթաքում կարող է ճակատագրական լինել: Պատկերացնու՞մ եք, այսօր ինչ տեղի կունենար Հայաստանում, եթե կիրառվեր օստրակիզմ: