Մահ չկա Փառքի դաշտում ընկած քաջի համար, քանի որ նրա սխրագործությունների արձագանքը հավերժորեն պիտի ապրի իր ժողովրդի սրտի ու երգերի մեջ:
Մահ չկա նրա համար, ով հեգնել գիտի մահը, քանի որ սերունդները հպարտությամբ պիտի վկայեն, թե ո՞վ , ինչպե՞ս խիզախեց ու ընկավ:
Մահ չկա. մեռնում է փոքրոգին, վախկոտը. մեռածն է մեռնում:
Մահն անգիտակցող խիզախների համար' չկա մահ:
Քաջեր հաղթությունն է մահը:

Գարեգին Նժդեհ