Գեյշաների հայրենիքը Ճապոնիան է, նրանց մասնագիտությունը իհայտ է եկել դեռևս 17-րդ դարում: Որքան էլ զարմանալի է, բայց արաջին գեյշաները եղել են տղամարդիկ: Այնուհետև՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, բազմաթիվ ճապոնական աղքատ ընտանիքներ ստիպված վաճառում էին իրենց աղջիկ երեխաներին օկիյաներին (գեյշաների տուն), որտեղ էլ նրանք մեծանում էին, ստանում հատուկ կրթություն ու դաստիարակություն, երկար տարիներ հոգեբանորեն պատրաստվում գեյշայի մասնագիտությանը: Այս ամենի և ուսման վճարի մասին հոգում էր օկիյայի գլխավորը՝ օկասանը, որ թարգմանաբար նշանակում է մայր, հետո՝ տարիներ անց, գեյշաները փոխհատուցում էին իրենց վրա կատարած բոլոր ծախսերը:Նրանց մասնագիտությունը կայանում է նրանում, որ նրանք զբաղեցնում են իրենց հաճախորդ «հյուրերին», կատարելով նրանց համար ճապոնական երգեր ու պարեր, ճապոնական արարողակարգով թեյ մատուցելով, տարբեր թեմաներով զրույցներ անելով։ Գեյշա բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «արվեստի մարդ»։ Գեյշան հանդես է գալիս որպես կազմակերպված երեկոյի տիրուհի՝ վարում է զրույցներ, նպաստում է հյուրերի ուրախ ժամանակ անցկացնելուն, հաճախ նրանց հետ սիրաբանելով, բայց միեւնույն ժամանակ պահպանելով արժանապատվությունը։ Գեյշան կարող է վճռել սեռական հարաբերություն ունենալ այն հաճախորդի հետ, ում հետ նա ձևավորել է հատուկ հարաբերություններ, բայց սա նրա գործի մասը չի կազմում և նա մի գիշերվա համար չէ։ Սրանք երկարատև հարաբերություններ են։ Գեյշային մշտական հաճախորդի (դաննա) հետ կապելու արարողությունը նման է ճապոնական ամուսնությանը, և եթե գեյշան և իր դաննան վճռեն վերջ դնել այդ հարաբերություններին, ապա նրանք անցկացնում են «ամուսնալուծությանը» նման մեկ այլ վերջնական արարողություն։ Գեյշան միշտ միայնակ կին է։ Եթե նա որոշում է ամուսնանալ, ապա նա թողնում է իր մասնագիտությունը։ Գեյշայի պարը, վարսերի հարդարումը, հագուստը և շարժուձևը հաշվարկված են, որպեսզի համապատասխանեն տղամարդու՝ իդեալական կնոջ պատկերացմանը, և տղամարդիկ պատրաստ են վիթխարի գումարներ ծախսել՝ գեյշաներից իրենց ցանկացած կամ գրեթե ցանկացած քմահաճույքն ստանալու համար։ Շատ արևմտացիներ շփոթում են գեյշաներին մարմնավաճառների հետ։ Սակայն, Ճապոնական մշակույթի նրբությունները հասկացողները գիտեն, որ դա այդպես չէ։ Իսկական գեյշան հաջողակ է, որովհետև նա անընդհատ ձգտում է անհասանելի կատարելության։ Երբ տղամարդիկ վարձում են գեյշա՝ իրենց զվարճացնելու համար, ապա նրանց միջև սեռական հարաբերություն տեղի չի ունենում։ Գեյշան զբաղեցնում է երգով, պարով, պատմություններ պատմելով, ուշադրությամբ և սիրահետությամբ։ Նա կարող է զրուցել քաղաքականությանից և նույն հեշտությամբ կարող է բացատրել խմելու կամ որեւէ խաղի կանոնները։ Նույնիսկ հանդերձանքով կարելի է տարբերել գեյշային մարմնավաճառից. գեյշայի կիմանոն ընդգծում է նրա պարանոցը։ Ճապոնական մշակույթի համաձայն՝ այն համարվում է կնոջ ամենազգայուն մասը, իսկ հաստ գոտին կապված է մեջքի ետևում,որ շատ դժվար է առանց որևէ մեկի օգնության կապել կամ հանել: Ի տարբերություն գեյշաների՝ մարմնավաճառները դիտմամբ իրենց գոտին կապում էին դիմացից,ինչը թույլ էր տալիս նրանց անհրաժեշտ պահին արագորեն հանել կիմանոն: 21-րդ դարում շատ քիչ կանայք են վարում գեյշայի կյանք։ Այսօրվա գեյշաներից շատերն ընտրում են այս մասնագիտությունը այն պատճառով, որ այն ռոմանտիկ է, գեղարվեստական կամ էլ ընտանեկան բիզնես է։ Նույնիսկ նրանք, ովքեր գեյշաներ են, մնում են այդ կարգավիճակում մի քանի տարի նախքան համալսարան հաճախելը կամ ամուսնանալը։ Շ.Մանգասարյան

Ով է գեյշան և ինչով է տարբերվում մարմնավաճառից

Ով է գեյշան և ինչով է տարբերվում մարմնավաճառից