Այլևս գաղտնիք չէ, որ մեր օրերում շատ աղջիկներ ապրում են սեռական կյանքով մինչ ամուսնությունը, և կուսության պահպանումը դարձել է ոչ կարևոր, բարոյականության հետ չառնչվող ու շատ երկրներում նույնիսկ ծիծաղելի երևույթ: Դեռ ոչ վաղ անցյալում՝ մասնավորապես Հայաստանում, մարդիկ գիտակցում էին, որ կուսոթյյունը ոչ միայն մաքրության խորհրդանիշ է, այլև առողջ գենոֆոնդ ստեղծելու հիմնական գրավական: Ուստի մինչամուսնական սեռական կապեր ունեցող կինը համարվում էր (համարվում է) ամուսնության համար անարժան: Կուսության և առողջ սերնդի հետ կապը դեռ 19-րդ դարում ապացուցվել է գիտնականների կողմից և ստացել է Տելեգոնիա անվանումը, ինչը նշանակում է առաջին սեռական զուգընկերոջ ազդեցությունը հետագա սերնդի վրա: Այսինքն, անկախ նրանից, թե ումից և քանի երեխա կունենա կինը, նրանցից ցանկացածը կարող է ժառանգել ոչ միայն կենսաբանական հոր այլև այն տղամարդու հատկանիշնրը, ում հետ առաջին անգամ սեռական ակտ է ունեցել մայրը:Այս երևույթը սկսեցին ուսումնասիրել այն բանից հետո, երբ դեռևս 150 տարի առաջ ձիաբուծարաններում փորձեցին խաչասերել զամբիկներին ու զեբրաներին: Բայց քանի որ արդյունք չստացան, դադարեցրին փորձարկումները: Տարիներ անց նույն զամբիկների և ձիերի «ամուսնությունից» ծնվեցին զոլավոր ձիուկներ. գիտությունը զարմացած էր: Այնուհետև 1960 թ. Եվրոպայում արդեն հաստատվեց ,որ տելեգոնիայի էֆեկտը տարածվում է նաև մարդկանց վրա, և ավելին, ժառանգվում են ոչ միայն առաջին սեքսուալ զուգընկերոջ արտաքին հատկանիշները, այլև, որոշակի դեպքերում նաև, նրա հիվանդությունները՝ վեներական, հոգեկան և արյան հիվանդությունները: Հարց է առաջանում, թե ինչպես կարող են առաջին սեռական զուգընկերոջ սպերմատոզոիդները ազդեցություն ունենալ ոչ իր կենսաբանական սերնդի վրա. Գոյություն ունի կնոջ սեռական ուղիներում սպերմայի ֆիզիոլոգիական կոնսերվացիայի տեսությունը, երբ սերմնաբջիջները տևական ժամանակ կարող են պահպանել իրենց բեղմնավորող ունակությունները: Նույիսկ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ սպիտակամաշկ ամուսիններից ծնվել են սևամորթ երեխաներ՝ այն դեպքում, երբ ծնողները չեն դավաճանել միմիանց: Չնայած այս ապացույցներին՝ որոշ գիտնականներ մերժում են Տելեգոնիայի օրենքը և պնդում, որ այն հակասում է կենսաբանության բոլոր օրենքներին: Այնուամենայնիվ սա հրաշալի միջոց է ետ պահելու երիտասրդներին անկանոն սեռական կապերից:

Շ. Մանգասարյան