Խելագարվելու բան է...
Բացում եմ Վիքիպեդիան եւ տեսնում, որ այդ հանրագիտարանում իր ,,պատմական,, էջն ունի նաեւ ,,ռաբիսի արքա,, Արամ Ասատրյանը:
Մանրամասն ներկայացված է նրա կենսագրությունը:
Պարզվում է այս տարի Վաղարշապատում բացվել է Արամ Ասատրյանի թանգարանը:
Աստված իմ...
Բա սա պետություն է?....
Մինչ օրս դեռ ,,թափառական է,, մնում հայ երգի Վեհափառը՝ մեծն Կոմիտասը, որի թանգարանի ստեղծման գաղափարի վրա մտածեցին մի տաս տարի, հետո՝ մի տաս տարի էլ որոշեցին, որ պետք է կառուցեն Կոմիտասի թանգարանը...ու մինչեւ հիմա ,,կառուցում,, են...Այսինքն՝ դեռ միայն նախագիծն են ցույց տվել հանրությանը:
Որ մեր երկրում արժեհամակարգ գոյություն չունի՝ պարզ է, բայց միթե հնարավոր է հանգիստ հետեւել, թե ինչպես է իրականություն դառնում ,,ռաբիսի արքայի,, թանգարանը, իսկ մեծագույն ԱՐԺԵՔԸ մնում է փողոցում:
Եթե կառավարություն կոչվածը մի քիչ պատվախնդրություն ունենար, ապա վաղուց Կոմիտասի թանգարանը կառուցված կլիներ:
Միայն ՎՊ-ի վերջին բացահայտումներով, անցած մի քանի տարիներին 700 միլիարդ են լափել:
Այդ գումարով, երեւի, տասը թանգարան կարելի էր կառուցել:
Իսկ ընդամենը մեկն է պետք՝ Կոմիտասի ժառանգությունն ամբարող մի թանգարան:
Թո՛ւ...