Անսպասելի ատամնացավը կարող է անմիջապես փչացնել մեր տրամադրությունը, մինչեւ կհասցնենք մտածել՝ ինչ կարելի է անել: Ատամների հետ կապված խնդիրների մեծ մասի պատճառը կարիեսն է, երբ քայքայվում է ատամների էմալը, վնասվում է ատամի նուրբ թաղանթը: Իսկ այս ընթացքը զուգորդվում է դաժան ցավերով:

Ցավալի է, բայց բոլորիս հայտնի է, որ միայն ատամնացավի նման սուր ցավը կարող է ստիպել մեզ այցելել ատամնաբույժի այն դեպքում, երբ ավելի վաղ բժշկին դիմելու դեպքում կխուսափեինք հետագայում ատամների հետ կապված խնդիրներից: Դե իհարկե լավագուն միջոցը ատամնաբույժի միջամտությամբ ատամի բուժումն է, բայց եթե ցանկանում եք ժամանակավորապես թուլացնել ատամնացավը, ապա Ձեզ կօգնեն մեր խորհուրդները:
Բավականին տարածված միջոց է ցավացող ատամի վրա մի գլուխ սխտոր պահելը: Բայց մինչև այդ անպայման լվացեք ատամները:

Օրվա ընթացքում մի քանի անգամ անհանգստացնող ատամի վրա դրեք հում բազուկի փոքրիկ կտոր:

Օրվա ընթացքում մի քանի անգամ ծամեք փոքրիկ գլուխ սոխ:

Օրվա մեջ 2-3 անգամ ատամի վրա դրեք եղևնու յուղով թրջած բամբակ:

Բոլորն էլ գիտեն մեխակի հիանալի բուրմունքի և օգտակարության մասին: Պարզվում է' այն նաև ցավազրկող է: Պետք է մանրացնել մեխակը, մինչև դառնա փոշի: Ավելացրեք մի փոքր ջուր, որպեսզի թանձր զանգված ստանաք: Եթե ունեք ծակված ատամ, ապա ստացվածը կարող եք լցնել այդտեղ, իսկ եթե ոչ, ապա պարզապես դրեք ցավացող ատամի վրա:

Այս բոլոր միջոցները չեն օգտագործվում որպես դեղամիջոց: Բուժել և մեկընդմիշտ վերջ տալ ատամնացավին կարող է միայն ատամնաբույժը: